Վրաստանում օրինագիծ են պատրաստում, որը թույլ կտա կանեփ աճեցնել և արտահանել։ Կառավարությունում հայտարարում են, որ այն միայն բժշկական և կոսմետիկ նպատակներով է լինելու։ Իսկ կանեփի օգտագործման օրինականացման կողմնակիցներն ու հակառակորդները գտնում են, որ այս որոշումը ևս մեկ քայլ է դեպի մարիխուանայի լիակատար օրինականացումը։










































