Wednesday, 15 05 2024
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»

Խանը հեռացվել է, բայց խանական համակարգը մնում է

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանը և դրա հրապարակմանը, ընդգծեց. «Դա հարված է մեր պետականությանը և հայ ժողովրդին, դա նաև արժանապատվության հարց է և մեր ժողովրդի համար վիրավորական է: Սակայն զարմանալի և անսպասելի չէ, քանի որ մենք առայժմ անկախ պետություն չունենք: Այս ամենի դեմը, եթե շուտ չառնվի, այն ինչ տեղի ունեցավ, հավանաբար շղթայի մի օղակն էր, և կարող է շարունակություն ունենալ:

Խանը հեռացվել է, բայց խանական համակարգը մնում է, կշարունակվեն սկանդալային դեպքերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ համակարգը չի փշրել: Հնարավոր չէ հեղափոխությունը ավարտին հասցնել նախորդ բռնատիրոջ ստեղծած Սահմանադրությամբ և արժեքներով»:

Սեֆիլայնի խոսքով՝ ռևանշիստական անհեթեթ փորձեր են կատարվում. «Նախկին ռեժիմի պարագլուխները և մեր ժողովրդի հանդեպ ոճրագործություն իրականացրած իշխանավորները երբեք չեն կարող քաղաքականապես վերակենդանանալ,սակայն կարող են ցնցումային, խառնակ վիճակներ ստեղծել»: Սեֆիլյանի դիտարկմամբ՝ դա կանխարգելելու համար առաջին քայլը պետք է լինի խորհրդարանի լուծարումը՝ ժողովրդի կամքի ուժով. «Եվ քանի որ հեղափոխության գծից շեղվողներ կան, պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ բացառապես կազմված հեղափոխական ուժերի շրջանակներից»:

Ժ. Սեֆիլյանի կարծիքով՝ Քոչարյանի ակտիվացման նպատակը ոչ թե քաղաքականություն վերադառնալն է, այլ «իր կաշին փրկելն է»: «Նամանավանդ այս սկանդալից հետո, ժողովրդի սպասելիքը Ռ. Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձերբակալումն է»,- նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում