Միլանի «Ինտեր»-ը մտադիր է վարձակալել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատային, հաղորդում է Football Italia-ն:
«Ներաձուրիներ»-ը ցանկանում են 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրել, որը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Սակայն «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունն ավելի վաղ հասկացնել էր տվել, որ չի պատրաստվում բաց թողնել իր ֆուտբոլիստներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ Մորատայի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:







































