Իտալիայի Լեչե քաղաքի դատարանը ձեռներեցին 9 տարվա կալանքի և 8000 եվրո տուգանքի է դատապարտել՝ Tripadvisor կայքում կեղծ հրապարակումների համար։ Այս մասին ծառայության ղեկավարությունը հայտնել է Twitter-ի իր էջում։
Դատապարտյալը PromoSalento ընկերության ղեկավարն է, որը զբոսաշրջային ընկերություններին տարբեր ծառայություններ է մատուցել։ Դրանցից ոմանք 2015-ին Tripadvisor-ին հաղորդագրություններ են գրել, որ PromoSalento-ն իրենց առաջարկում է ծառայության էջում վճարովի գրառումներ տեղադրել։ Հետաքննություն է սկսվել, որի ընթացքում դադարեցվել է ամբողջ աշխարհում այդպիսի 60 ընկերության գործունեությունը։
Իտալիայում քրեական պատիժ է նախատեսվում ուրիշի կամ կեղծ անվամբ հանդես գալու համար։ Հենց այդ հոդվածի ներքո է հայտնվել PromoSalento ընկերության կեղծ արձագանքների հրապարակումը։









































