«Եթե Հայաստանն իրոք ավտորիտար երկիր լիներ, ընդդիմության ներկայացուցիչն այդ պատվիրակությունում ուղղակի չէր լինի: Իր այդ հարցով Փոստանջյանը հակասեց իրեն՝ ասելով, թե Հայաստանն ավտորիտար երկիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գնահատելով երեկ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղած հարցը, կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց, թե ամեն դեպքում ԵԽԽՎ ամբիոնից նման հարց հնչել է, պատասխանը ևս հնչել է, իսկ թե ինչու է եղել՝ «Դա արդեն թողնում եմ «Ժառանգություն» կուսակցության, Րաֆֆի Հովհաննիսյանի քննարկմանն ու խղճին»,- նկատեց խորհրդարանականը։
Կարապետյանը նշեց, որ Հայաստանը 100 տոկոսանոց ժողովրդավարական երկիր չէ, և Դաշնակցությունն էլ է շատ ճնշվել, բայց երբեք «դրսից տղա չի բերել», երբեք օտարին չի բողոքել հայրենի իշխանություններից:









































