Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը մեջբերում կատարեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցությունից և վարչապետին հարցրեց. «Ձեզ հետ խոսե՞լ են այս թեմայով, և ի՞նչ է եղել Ձեր պատասխանը»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ՀՔԾ պետի թեկնածուին առաջադրելիս նրա հետ ունեցել է պայմանավորվածություն, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, և չկան հայտնի անձեռնմխելի մարդիկ. «Դրանից հետո որոշ ժամանակ փորձ է արվում ավանդույթների համաձայն՝ ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ կարելի է օբյեկտիվ քննություն իրականացնել»:
Վարչապետը միջադեպի առնչությամբ ասաց. «Այո, ես ասել եմ, որ որևէ քաղաքական խոչընդոտ որևէ գործի քննության համար չկա, և եթե Քննչական մարմինը գտնում է, որ պետք է որևէ մեկին ձերբակալել, ուրեմն պետք է ձերբակալել»:
Փաշինյանը նշեց. «Ես կարող եմ իմ ունեցած խոսակցությունները հրապարակել ցանկացած պահի, ես որևէ խնդիր չունեմ: Չի կարող լինել ձայնագրություն, որը դուրս է իմ նշած սկզբունքից»:
Փաշինյանը նկատեց, որ ավելի ինտրիգային կլիներ հարցը, թե ինչպե՞ս եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ. «Բայց քանի որ իմ ժամանակը սպառվում է, ես չեմ կարող և հարցը ձևակերպել, և պատասխանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































