«Ռեպրեսիայի մասին խոսք լինել չի կարող, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենքը, և ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հեղափոխության երկրորդ փուլն իրականացնել, միակուսակցական համակարգ է ստեղծում, սև ուժերի դեմ պայքարի մասին է խոսում, Պապիկյանն ասաց, որ միակուսակցական համակարգի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ԱԺ առաջիկա ընտրություններին բոլոր քաղաքական ուժերն էլ հնարավորություն են ունենալու մասնակցել: Եվ հանրությունը կորոշի, թե որ քաղաքական ուժն ինչպես է ներկայացված լինելու Հայաստանի քաղաքական կյանքում:









































