Չինաստանի իշխանություններն այսօր հաստատել են, որ հայտնի նկարիչ-այլախոհ Այ Վեյվեյը գրավի դիմաց ազատ է արձակվել բանտից, սակայն նրա ազատ տեղաշարժվելը սահմանափակվել է:
ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցչի խոսքերով՝ Այ Վեյվեյն առանց իշխանությունների թույլտվության իրավունք չունի լքելու իր տունն, քանի որ շարունակում է գտնվել քննության մեջ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նկարիչը ձերբակալվել է ապրիլին: Նա մեղադրվում է հարկերը չվճարելու մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Այ Վեյվեյի, կարծում են, որ մեղադրանքները քաղաքականացված են. նկարիչը հայտնի է ՉԺՀ քաղաքական համակարգի նկատմամբ իր շատ խիստ գնահատականներով:









































