Բրիտանական ԶԼՄ-ները բացահայտել են ռազմական գաղտնի մեթոդը, որը թույլ է տալիս քնել ընդամենը 2 րոպեում։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։
Մեթոդը թույլ է տալիս քնել անգամ տագնապալի պայմաններում, ինչպես, օրինակ, մարտի դաշտում։
Փորձագետների տվյալներով՝ 6 շաբաթ փորձից հետո մարդկանց 96 տոկոսը 2 րոպեում քնել է կարողանում այս մեթոդի շնորհիվ։
Ի՞նչ պետք է անել դրա համար․
1․Թուլացրե՛ք դեմքի մկանները, ներառյալ՝ լեզուն, կզակը և աչքի շրջանի մկանները,
2․Ուսերը հնարավորինս ցած իջեցրեք, իսկ հետո ներքև իջեցրեք ձեռքի վերին և ստորին հատվածները,
3․Արտաշնչե՛ք և թուլացրե՛ք կրծքավանդակը, իսկ հետո՝ ոտքերը։ Սկսե՛ք թուլացնել ազդրերը և դրանցից ներքև հատվածը,
4․Մարմինը թուլացնելուց հետո մաքրե՛ք ուղեղը կողմնակի մտքերից։
Վերջին դեպքի համար պետք է նկար պատկերացնեք՝ դուք պառկած եք նավակում, որը լճում է, իսկ ձեր գլխավերևում կապույտ երկինքն է։ Կարող եք նաև ոչինչ չպատկերացնել և անդադար կրկնել՝ մի՛ մտածիր։








































