ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնում է Ժնև, որտեղ բացման խոսքով է հանդես գալու Ցեղասպանության կանխարգելման համաժողովում: Հայաստանն առաջամարտիկ է ցեղասպանությունների կանխարգելման հարցում, և այս այցը պետք է դիտարկել այդ համատեքստում: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ համալիրում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Խոսնակը տեղեկացրեց նաև, որ սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա, որտեղ նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահի հետ, ինչպես նաև քննարկումներ՝ հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում: