Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը Բեթղեհեմում ուղղափառ սուրբծննդյան գիշերը աղոթել է պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունների հաջողության և Սիրիայում առևանգված քահանաների ազատ արձակման համար՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Հունա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարը տոնական պատարագն անցկացրել է մարագի մոտ, որտեղ լույս աշխարհ է եկել Հիսուսը:
«Ամբողջ աշխարհին խաղաղության, Մերձավոր Արևելքում և երկրագնդի այլ շրջաններում բռնության և ահաբեկչության դադարեցման, դավանանքի ազատությունը հարգելու և մեր քույր Անտիոք եկեղեցու միապետներին ազատ արձակելու կոչ ենք անում»,- ասել է պատրիարքը:
Ֆեոֆիլ 3-րդը պատարագն անցկացրել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի, ով հինգ ամիս առաջ վերսկսել է խաղաղ բանակցությունները Իսրայելի հետ, և հազարավոր ուխտագնացների ներկայությամբ:
Իսրայելցիների գնահատմամբ՝ սուրբծննդյան տոների մեկ ամսվա ընթացքում Բեթղեհեմ կայցելեն 300 հազար արտասահմանցի հյուրեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է:











































