Վաշինգտոնը ցանկանում է, որ Աֆղանստանը առաջիկա շաբաթների ընթացքում ստորագրի անվտանգության համաձայնագիրը և ոչ թե ձգի ամիսներ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
«Մեր դիրքորոշումը մնում է նույնը: Եթե մենք չենք կարող օպերատիվ կերպով անվտանգության մասին երկկողմ համաձայնագիր կնքել, ապա ստիպված կլինենք ապագան ծրագրել 2014-ից հետո, որի ժամանակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանում չեն լինի»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:











































