Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր երկիրն արդեն մոտ ժամանակներս կարող է ունենալ ատոմային էներգետիկա:
«Մենք արդեն հեռու չենք, կարճ ժամանակ անց մենք խաղաղ նպատակներով ատոմային էներգիա կունենանք, քանի որ դրա համար ունենք բավարար հումք և իրավունք»,- ասել է Մորալեսը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նա ընդգծել է, որ Բոլիվիան արդեն սկսել է այդ ուղղությամբ առաջին քայլերն անել և նախապատրաստման համար մասնագետների խումբ է ուղարկել Արգենտինա:
Մորալեսի խոսքով՝ այնպիսի խոշոր նախագծերի իրականացումը, ինչպիսիք են միջուկային էներգետիկան կամ վերջերս տեղի ունեցած առաջին բոլիվիական արբանյակի արձակումը, կնպաստեն, որ Բոլիվիան դադարի լինել Լատինական Ամերիկայի վերջին երկիրը:








































