Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Այս տարվա արդյունքները լավ սկիզբ էին. Արթուր Աղաբեկյանը՝ ԼՂՀ պետական վիճակախաղի մասին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը գոհ է պետական վիճակախաղի տոմսերի վաճառքից և դեկտեմբերի 28-ին կազմակերպված խաղարկության արդյունքներից: Նա հույս ունի, որ արդեն այս տարվա մայիսին կթողարկվեն ավելի մեծ խմբաքանակով վիճակախաղի տոմսեր, և տարեվերջին կկազմակերպվի արդեն մեկ միլիոն տպաքանակ ունեցող վիճակախաղ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ հնարավորություններով իրագործել ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը:

Նշենք, որ այս տարի ծրագիրը պիլոտային էր, տպագրվել է 300 հազար վիճակախաղի տոմս, որից մինչ խաղարկությունը իրացվել էր 261 հազար 505-ը, իսկ մնացած տոմսերը մինչև խաղարկությունը մարվել էին:

Ըստ Աղաբեկյանի՝ վիճակախաղը հետապնդում է երկու ռազմավարական նպատակ: Առաջինը՝ ապահովել աշխատատեղեր և տոմսերի վաճառքից առաջացած գումարը նպատակաուղղել գրավյալ տարածքների վերաբնակեցմանը:

«Պետք է ասեմ, որ երկու նպատակն էլ իրականություն է դարձել: 345 շահումներից 300-ը արցախյան զարդանախշերով գորգեր են, որոնք այս պահին արտադրվում են Շուշիում և Ստեփանակերտում՝ «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ-ում, որտեղ արդեն աշխատում են 140-ից ավելի կին: Եվ երկրորդը՝ տոմսերի վաճառքից առաջացած գումարից մոտ 200 միլիոնը ուղղվելու է վերաբնակեցմանը: Մենք նպատակ ունենք վիճակախաղի տոմսերի տպաքանակը մեծացնելով՝ 3 տարվա ընթացքում կառուցել 100-ից ավելի առանձնատուն, որոնցից յուրաքանչյուրի գումարը կկազմի 14-15 միլիոն դրամ: Մարտ ամսից կսկսվի 50 առանձնատան շինարարություն»:

Նշենք, որ տոմսերի վաճառքից կուտակվել է ավելի քան 522 միլիոն դրամ գումար: Տոմսերն իրացվում էին «Հայմամուլի», «Արցախփոստ»-ի կրպակներում, սակայն Աղաբեկյանի խոսքով՝ տոմսերի գերակշիռ մասն իրենք իրացրել են, իր ձևակերպմամբ, ոչ ավանդական եղանակով:

«Այո, մենք ինչ-որ տեղ տոմսերն իրացրել ենք ոչ ավանդական եղանակով: Այդ ճանապարհով մեր բարեկամները, պետական պաշտոնյաները իրենց աջակցությունն են ցուցաբերել և օգնել տոմսերի իրացման գործում:

Պետք է նշեմ, որ այդ գործում մեծ աջակցություն են ցուցաբերել պաշտպանության նախարարը, Երևանի քաղաքապետը, արտակարգ իրավիճակների նախարարը, ԵՊՀ ռեկտորը, Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ բյուրոյի առանձին ընկերներ և շատ ուրիշներ, որոնց անունները հիմա չեմ հիշում: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի այս գործում մեզ աջակցելու համար ես կտամ ոչ թե 2-3 կամ 10 անուններ, այլ 50, 60 և 100 անուններ:

Մեր նպատակն է շրջանառության մեջ դնել տարեկան 1 միլիոն տոմս: Այս տարվա արդյունքները լավ սկիզբ էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Աղաբեկյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե տոմսերը ստիպողաբար են բաժանվել, շատ գործարարներ հրաժարվել են մասնակցել այդ տոմսերի իրացմանը, Աղաբեկյանը դրանք անվանեց Հայաստանում հորինված բամբասանքներ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի ցանկացած գործարար, ցանկացած պաշտոնյա պատրաստ է Արցախի համար ամեն ինչ անելու: Մնում է հավատան մեր ծրագրին»:

Վիճակախաղի օրը խաղարկվել է 345 մրցանակ, որից 300-ը, ինչպես նշեցինք, եղել են արցախյան գորգեր, 1 բնակարան՝ Ստեփանակերտում, 1 ավտոմեքենա և 5 ուղեգիր՝ դեպի Արցախ:

Արցախի փոխվարչապետի խոսքով՝ վիճակախաղի նոր տոմսերն այս տարի ևս շրջանառության մեջ կդրվեն մայիսի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում