Բրիտանական Tornado GR4 կործանիչն առաջին անգամ թռիչք է իրականացրել 3D տպիչով ստեղծված սարքավորումներով: Այդ մասին հաղորդում է BAE Systems արտադրող ընկերությունը:
«Մետաղից բաղկացած տարրերը հաջողությամբ օգտագործվել են կործանիչի կոնստրուկցիայում: Ինժեներները կիրառել են 3D տեխնոլոգիաները տարրերի մշակման ու կիրառման համար»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Դա կարող է նվազեցնել սպասարկման համար ընդհանուր հաշիվներն ավելի քան 1,2 մլն ֆունտ սթեռլինգով՝ հետագա չորս տարիների ընթացքում:
Առաջին թռիչքը կայացել է դեկտեմբերի վերջերին: Ներկա դրությամբ ընկերությունը մասերի պատրաստման գործընթաց է իրականացնում:





































