Թուրքիան սիրիական Իդլիբ է ուղարկում «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զինված խմբավորման զինյալներին, որոնք աջակցել են Թուրքիային Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ, գրում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը։
Ըստ պարբերականի՝ խմբավորումն այս պահին Սիրիայի հյուսիսում ունի ավելի քան 50.000 զինյալ, որոնցից առնվազն 20.000-ին տրվել է Իդլիբի գործողությանը մասնակցելու համար պատրաստ լինելու հրահանգ։
Թուրքական ԶՈւ-ն տարածված տեղեկությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել։
Սեպտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դեմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արվում է նահանգը զինված ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:
Ռուսական կողմն օրերս զգուշացրել է Իդլիբում քիմիական զենքի կիրառմամբ հնարավոր սադրանքի մասին։







































