Հոլիվուդյան հանրահայտ դերասան, բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերին բազմաթիվ մրցանակներ ու արձաններ են նվիրվել, սակայն դրանցից քչերն են այնքան տպավորիչ, որքան քանդակագործ Ջեյմս Օ’նիլի փայտե գլուխգործոցը:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, վարպետն այն քանդակել է մեկ ծառից՝ սև կաղնու բնից: 1.88 մետր երկարությամբ փայտե արձանը, որն Օ’նիլը պատրաստել է 6 ամսում, բավականին նման է երիտասարդ Շվարցենեգերին, երբ վերջինս հաղթանակներ էր տանում որպես բոդիբիլդեր:

Քանդակագործը ձգտել է հնարավորինս նման պատկերել ցանկացած մանրուք՝ սկսած դերասանի՝ այն տարիների սանրվածքից մինչև բոլոր մկանները պատկերող կեցվածքը:
Սա քանդակագործի առաջին փորձը չէ նմանօրինակ արձաններ կերտելու հարցում: Նախկինում նույն եղանակով հավերժացրել է բռնցքամարտիկներ Մուհամեդ Ալիի, Ֆլոյդ Մեյվեզերի և Քոնոր ՄքԳրեգորի կերպարները:











































