Լատվիայի կրթության նախկին նախարար Ռոբերտ Կիլիսը, ով հինգ օր կալանքի տակ է անցկացրել ավտոմեքենան հարբած վարելու համար, ասել է, որ մեկուսարանն իրեն հիվանդանոց էր հիշեցնում, հաղորդում է Delfi-ն:
Պրոֆեսորը հինգ օր անցկացրել է Չեկուրկլանյան մեկուսարանում, որը հայտնի է «Յոթերորդ երկինք» անվանումով, քանի որ գտնվում է ՆԳՆ նոր համալիրի յոթերորդ հարկում:
«Իսկապես ձանձրալի է և չափից դուրս կոռեկտ: Կերակրում էին օրը երեք անգամ: Առավոտյան` շիլա, հաց, ճաշին` ապուր, հյութ, ընթրիքին`շիլա»,- ասել է Կիլիսը: Կալանքի պայմանները հիվանդանոց էին հիշեցնում՝ միայն այն տարբերությամբ, որ բանտում չէր կարելի օգտվել կապի միջոցներից: Կիլիսը զբաղվել է իր ուսանողների աշխատանքները կարդալով:











































