Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը խնդրել է իր թոռանը՝ արքայազն Հարիին սափրել մորուքը, որը նա աճեցրել է Հարավային բևեռ իրականացրած արշավի ընթացքում՝ գրում է Express-ը:
Թագուհին ասել է, որ «տանել չի կարողանում դեմքի վրայի մազերը» և հույս ունի, որ Հարին կսափրի դրանք որքան հնարավոր է շուտ:
Իսկ արքայազն Ուիլյամին և նրա կնոջը՝ Քեյթ Միդլթոնին դուր է եկել Հարիի նոր կերպարը:
Հարին ինքը հայտարարել է, որ մորուքը թագավորական ավանդույթ է:
«Հարին չի սիրում վշտացնել տատիկին և, ամենայն հավանականությամբ, շուտով կսափրվի: Պալատում կա չգրված օրենք, որն արգելում է սպասավորներին մորուք ունենալ: Համաձայնեք, դժվար կլինի այդ օրենքին հետևել, եթե արքայական ընտանիքի անդամներից մեկը մորուք պահի»,- նշել է աղբյուրը:








































