Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը խոսել է իր աշխատանքի մասին:
«Սկզբում խոսելու անհրաժեշտություն չկար: Հիմա ցանկանում եմ մի քանի հարցեր քննարկել ակումբի ղեկավարության ու ֆուտբոլիստների հետ: Պետք է ասել այն, ինչ մտածում ես:
Հիմա ճնշումն ավելի մեծ է, քան մարզական կարիերայի ժամանակ: Այս պաշտոնում չէի աշխատի մարզչի հետ, որին չեն ճանաչում»,- հայտարարել է Զիդանը:








































