Շափյուղայով (սափֆիր) էլեկտրոնային սարք են ստեղծել ավստրալիական Cryoclock ֆիրմային մասնագետները։ Սարքի մշակման վրա 20 տարի է ծախսվել։ Sapphire Clock յուրահատուկ ժամացույցի հիմքում կրիոգենային շափյուղայով տատանակն է (օսցիլյատորը)։ Այն պատրաստված է 1200 կարատանոց շափյուղայե բյուրեղից, որը սառեցնում են փաստացի մինչև բացարձակ զրոյի՝ մինչև ըստ Ցելսիուսի -267 աստիճանի։

Նոր ժամացույցը հազար անգամ ավելի ճշգրիտ է ցանկացած կոմերցիոն անալոգից։ Սարքն աշխատում է վայրկյանում 10 միլիարդ անգամ թակելու արագությամբ։ Sapphire Clock ժամացույցի աշխատանքի ժամկետը մինչև 40 միլիոն տարի է՝ առանց լրացուցիչ կարգավորման։

Sapphire Clock ժամացույցն անհրաժեշտ է JORN (Jindalee Operational Radar Network) համակարգի կատարելագործման համար։ Սա վաղ նախազգուշացման ավստրալիական համակարգ է, որը գլխավոր դերն է կատարում երկրի պաշտպանության համակարգում։ Ժամացույցը բարձրացնելու է ռադիոլոկացիոն տեխնիկայի զգայունությունը։








































