Friday, 19 06 2026
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Վիտալի Բալասանյանը ևս չգիտի իր դեմ մահափորձի պատճառը

Եվ Լեռնային Ղարաբաղում, և Հայաստանում ոչ ոք չի շտապում վարկածներ շրջանառել ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ իրականացված սպանության փորձի առնչությամբ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 29-ին, երեկոյան: Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը մեքենայից պոկվել էր շրջադարձի վրա արգելակելու ժամանակ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ այս գործով արդեն երկու ձերբակալված կա, երկուսն էլ Ստեփանակերտ քաղաքից են, բայց նրանց անունները նախաքննական մարմինը դեռևս չի հրապարակում՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածները, որոնց բնակարանից խուզարկության ժամանակ որոշակի քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, Վիտալի Բալասանյանին ծանոթ են եղել, նրանք ճանաչել և շփվել են միմյանց հետ, բայց թե վերջիններս ինչ մասնակցություն են ունեցել սպանությունը կազմակերպելու մեջ, դեռ հայտնի չէ:

Բալասանյանի մտերիմներն ու ընկերները չեն բացառում որևէ վարկած, բայց չեն էլ հաստատում, որ դա բացառապես կարող է կապված լինել նրա քաղաքական գործունեության հետ:

«Այն, որ դա մահափորձ էր, 100 տոկոս է, բայց պատճառներն անհայտ են, ոչինչ ասել չեմ կարող, նախաքննություն է գնում: Ես համոզված եմ, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են իրականությունը բացահայտելու համար: Արդեն մեկ շաբաթ է մեր բոլոր ընկերներով, Բալասանյանի հետ միասին գլուխ ենք ճաքացնում, թե ինչը կարող էր պատճառ դառնալ, բայց դեռ չենք գտել այդ հարցի պատասխանը: Բոլոր վարկածները հաշվարկում ենք, հերթով բացառում ենք, բայց դեռ որոշակի եզրահանգման չենք եկել: Բալասանյանն ինքը նույնիսկ չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր լինել մահափորձի պատճառը»,- Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը: Նա հավելեց, որ լիարժեք վստահում է իրավապահ մարմիններին, այնտեղ աշխատողները բոլորը իրենց մարտական ընկերներն են ու իրենց հետ արյուն են թափել, և հենց այդ հանգամանքն է իրեն վստահություն ներշնչում, որ գործն արագորեն և լիարժեք կբացահայտվի: Ըստ Բադասյանի՝ եթե անգամ սպանության փորձի պատճառները քաղաքական են, ապա դա ևս մի քանի ուղղություն ունի, որոնց մասին առայժմ չեն կարող խոսել գործի քննությանը չվնասելու համար:

Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա Բադասյանը ևս հաստատեց, որ նրանք ճանաչել են իրար, բայց, նրա խոսքով, դա դեռ ոչինչ չի նշանակում: «Ես կոնկրետ չգիտեմ, մտերիմներ են եղել, թե ոչ, բայց ծանոթներ են եղել, բայց դե մենք Ղարաբաղում բոլորս էլ իրար ծանոթներ ենք, իրար ճանաչում ենք: Հետևաբար դա դեռ ոչինչ չի նշանակում՝ ձերբակալվածները Բալասանյանի մտերիմներն են, թե ծանոթները»:

«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը ևս դժվարացավ մահափորձի հավանական վարկած կամ պատճառ նշել: Նրա խոսքով՝ մինչև Բալասանյանի դեմ մահափորձի պատճառների վերաբերյալ քննության ավարտը դժվար է հանդես գալ որոշակի եզրակացություններով: «Մի բան պարզ է` լինելով քաղաքական գործիչ, որը վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղում փոխեց ներքաղաքական իրավիճակը և ցույց տվեց, որ ժողովուրդը ի վիճակի է հաղթել ատելի իշխանությանը, նրա դեմ մահափորձը ժողովրդի շրջանում գնահատվում է որպես տարօրինակ մի երևույթ, և բնական է, որ այն համեմվում է տարաբնույթ բամբասանքներով: Ես դժվարանում եմ ասել, թե ով կարող է լինել մահափորձի կազմակերպիչը, նամանավանդ Վիտալի Բալասանյանն իր դիրքորոշմամբ կարող էր ունենալ թշնամիներ հասարակության մեջ, բայց ես կրկնում եմ` անկողմնապահ ու հնարավորինս բաց և թափանցիկ քննությունը պետք է բացահայտի մահափորձի պատճառը և իրական կազմակերպիչներին»:

Օհանջանյանի խոսքով՝ քննության շահերից է բխում չհրապարակել ձերբակալվածների անունները, ինքը ևս գիտի այդ մարդկանց, բայց չի շտապում հրապարակել նրանց անունները: «Ես գիտեմ, թե ովքեր են ձերբակալվել, բայց քննության ընթացքին չխանգարելու նպատակով չեմ հրապարակի նրանց անունները: Ակնհայտ է, որ պայթուցիկ սարքերը և տրոտիլի քանակը խոսում են նրա մասին, որ դրանք պատրաստել են պրոֆեսիոնալներ: Որն է նպատակը` պարզ կլինի առաջիկայում»,- ասաց նա:

Կարեն Օհանջանյանի խոսքով՝ այն մարդկանց նկատմամբ, ովքեր քննադատում են Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ և իր նկատմամբ, բազմիցս բռնության սպառնալիքներ են հնչել, և այս դեպքից հետո իշխանությունները պետք է հետևություններ անեն: «Կարծում եմ՝ իշխանությունները պետք է խորհեն այն մասին, թե ինչ կատարվեց Վիտալի Բալասանյանի հետ և մաքսիմալ ապահովեն խոսքի ազատությունը և քաղաքացիների անվտանգությունը: Իշխանությունը ուղղակի պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների, այդ թվում՝ նաև քաղաքական գործիչների անվտանգության համար»:

Նշենք, որ Բալասանյանը 2012 թվականի նախագահական ընտրություններում պարտվեց: Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդես էր գալիս շատ ակտիվ ընդդիմադիր դիրքերից և հայտարարում, որ չընտրվելու դեպքում իրեն կհայտարարի ընդդիմություն՝ պայքար տանելով գործող իշխանությունների դեմ:

Հավելենք նաև, որ սպանության փորձի փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քր.օր.-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և ԼՂՀ քր.օր.-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում