35-ամյա Քեթի Հոլմսն ու նրա 7-ամյա դուստր Սուրին Մայամիի Հարավային լողափում հանգստանալիս այցելել են «Պարագոն» կինոթատրոն՝ դիտելու «Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքը» (The Secret Life of Walter Mitty) ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Բեն Ստիլլերը:
Ֆիլմը դիտելիս մայրն ու դուստրը պոպկոռն և շոկոլադապատ դրաժե են ըմբոշխնել: People-ի փոխանցմամբ՝ Սուրին իրեն լավ է դրսևորել և երջանիկ տեսք է ունեցել: Մայրն ու դուստրը ջերմ են վերաբերվել միմյանց:
Կինոթատրոնի աղբյուրը հայտնել է, որ նրանք շարքային կինոդիտողներից չեն տարբերվել. ոչ ոք նրանց չի նկատել:










































