Կիևի Անկախության հրապարակում «Ուկրաինացի ազգայնականների կոնգրես» միությունը անցկացրել է «Տարվա հակահերոս» մրցույթը: Այս մասին է հաղորդում ուկրաինական УНН գործակալությունը:
Եվրոինտեգրման կողմակիցներին թերթիկներ են բաժանվել պետական ծառայողների վարկանիշները ստուգելու համար:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաղթել է «Մարդ, որը վաճառում է Ուկրաինան» անվանակարգում, «Ռեժիմի ոստիկան» անվանակարգում հաղթել է ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն, իսկ «կուսակցությունների հակավարկանիշը» գլխավորել է Ռեգիոնների կուսակցությունը:










































