Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել լուրջ արգելքներ սահմանելու օգտին, որոնք սահմանափակում են Եվրամիությունից երկիր ներգաղթյալների մուտքը:
Նրա խոսքով՝ խնդրի մասշտաբները հստակ չեն եղել Եվրամիության ստեղծողների համար, և ներկայումս հարկավոր է դրանով լրջորեն զբաղվել:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ձգտելու է հասնել Եվրամիության իշխանություններից երկրի՝ ԵՄ-ին անդամակցության պայմանների վերանայման և մտադիր է սահմանափակող միջոցներ ձեռնարկել ԵՄ-ից ներգաղթյալների նկատմամբ, հայտարարել է Քեմերոնը ВВС-ին տված հարցազրույցում:
Նա նկատել է, որ Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու այլ երկրների՝ ԵՄ-ին միավորվելուց հետո Մեծ Բրիտանիա է ժամանել մոտ 1,5 մլն մարդ:








































