Bloomberg գործակալությունը լատվիական ազգային եվրոմետաղադրամների վրա պատկերված Միլդային (ազգի դուստր՝ հավաքական կերպար) սխալմամբ կթվորուհի է անվանել:
Ավելի ուշ պատկերի տակ գրառումն ուղղվել է, «կթվորուհին» փոխարինվել է «ժողովրդի դուստր» գրառմամբ, սակայն սխալ տարբերակն արդեն սկսել են վերահրապարակել այլ ԶԼՄ-ներ:
Եվրոյի բոլոր մետաղադրամները մեկ ընդհանուր կողմ ունեն, որի վրա պատկերված է Եվրոպայի քարտեզը: Մյուս կողմում պատկերված է տվյալ պետության ընտրած պատկերը: Բոլոր մետաղադրամները կարող են օգտագործվել այն բոլոր պետություններում, որտեղ եվրոն որպես պետական դրամ է ընդունվել:
Լատվիան եվրոգոտուն է միացել 2014թ. հունվարի 1-ին:
Լատվիայի սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնը եվրոյին անցումից հետո շատ բողոքներ է ստացել, լատվիացիներին հատկապես անհագստացնում է գնաճը:
Էստոնիան եվրոգոտուն միացել է 2011թ., իսկ Լիտվան պատրաստվում է միանալ 2015թ.:








































