C-400 հակաօդային համակարգի Թուրքիա մատակարարումը տեղի կունենա հաջորդ տարվա կեսերին։ Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտնել է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևին։
«Պայմանագիրը կատարվում է ըստ գրաֆիկի։ Մատակարարումները 2019-ին են, տարվա կեսերին»,-ասել է Շուգաևը։
Նշենք, որ ՌԴ-ն ծրագրում էր C-400-ները Թուրքիային փոխանցել 2020-ին, սակայն Անկարայի խնդրանքով դա ավելի վաղ տեղի կունենա։








































