Ռետրոսպորտմեքենաների ստեղծման գծով մասնագիտացած բրիտանական Lister ընկերությունը բացահայտել է «աշխարհի ամենաարագընթաց քրոսովերի» արտաքին տեսքը: Համապատասխան լուսանկարները հրապարակել է Autocar.co.uk-ը:
Ինչպես նշում է Motor.ru-ն, Lister LFP անվանումը ստացած նորույթը կստեղծվի 250 նմուշով՝ Jaguar F-Pace SVR հիմքի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ քրոսովերի առավելագույն արագությունը 322 կմ/ժ է: Այն համալրված է մոտ 680 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
Motor.ru-ի տվյալների համաձայն՝ Lister-ը սկսել է նորույթի պատվերների ընդունումը:













































