Giorgio Armani-ն հայտարարել է իր ընկերության գեղեցկության նոր դեսպանների անունները:
Նրանք են չինացի դերասանուհի Էլեյն Չժունը, ինչպես նաև մոդելներ Բարբարա Պալվինը, Սառա Սամպայոն, Մադիսին Ռիանին և Գրետա Ֆերոն:

Նրանք կներկայացնեն դիմահարդարում, ինչպես նաև կմասնակցեն առաջիկա գովազդային հոլովակների աշխատանքներին, որոնց հեղինակը լուսանկարիչ Դևիդ Սիմսն է:
Ամբողջ բրենդի դեսպանը շարունակում է մնալ օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլանշեթը:









































