Նյու Յորքի Mille Feuille Bakery Cafe հրուշակեղենի խանութում հայտնվել է արտասովոր տորթ՝ Gossip for 2, որը կհեշտացնի բամբասանքի փոխանակումը 2 մարդու միջև: Այս արտասովոր աղանդերը ֆրանսիացի ֆուդ-դիզայներ Ջուլի Ինոյի և նյույորքցի հրուշակագործ Օլիվյե Դեսիսնի համագործակցության արդյունքն է՝ գրել է kedem.ru-ն:
«Երբ աղանդեր են մատուցում, ձեր բոլոր պահանջները բավարարվում են, այլևս քաղցած չեք և կարող եք լիցքաթափվել: Դա իդեալական պահ է գաղտնիքներով փոխանակվելու համար»,- պարզաբանում է Ջուլի Ինոն:
Gossip for 2 տորթի բաղադրության մեջ կան նուշ, կոկոս, դառը շոկոլադե մուս, հյութեղ անանաս: Սպիտակ և դեղին գլազուրը տորթը բաժանում է երկու մասի: Այս տորթի մեկ կտորն արժե 12 դոլար:











































