«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 6-ի հյուրը վերլուծաբան Մհեր Ղալեչյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ օրվա տպագիր մամուլում տեղ գտած ուշագրավ իրադարձություններին։
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին առաջիկայում Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ, վերլուծաբանը նկատեց․ «Մոսկվայում որոշակի անհանգստություն կա: Մոսկվայում Խաչատուրովի գործը համարում են հարված ՀԱՊԿ-ի հեղինակությանը»:
Ղալեչյանի խոսքով՝ Մոսկվան ընդամենը բարոյական աջակցություն է ցուցաբերում Քոչարյանին, ոչ ավելին:








































