Իտալական Ֆլորենցիայի իշխանությունները զբոսաշրջիկներին արգելել են սնվել քաղաքի չորս պատմական փողոցներում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Օրենքն ուժի մեջ է մտել երեկ՝ սեպտեմբերի 4-ին: Բոլոր նրանք, ովքեր ժամը 12: 00-15: 00 և 18:00-22:00-ն կսնվեն Via de Neri, Piazzale degli Uffizi, Piazza del Grano և Via della Ninna փողոցներում, կտուգանվեն 500 եվրոյի չափով:

Միջոցներ ձեռնարկվել են՝ պաշտպանելու տեղացիներին զբոսաշրջիկների հոսքից, ովքեր ուտելու համար կանգնում են փողոցում և խանգարում քաղաքի երթևեկությանը: Նոր օրենքի իրականացումը կհսկեն կամավորները, ովքեր նաև իրավասու են տուգանքներ գրել:









































