Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գործարկվել է «Թեմզայի պատնեշը»՝ մեգապոլիսի արևելքում գետի երկայնքով ձգված ամբարտակը, որը կպաշտպանի այն ջրհեղեղներից, որոնք առաջանում են Հյուսիսային ծովից ներթափանցող ալիքների պատճառով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
1983-ից շահագործման ենթարկվող ամբարտակը բաղկացած է տասը պողպատե դարպասներից, որոնք սովորական վիճակում գտնվում են Թեմզա գետի հատակում: Նրանք ջրի մակերես են բարձրանում այն դեպքում, եթե գետի մակարդակը բարձրանում է մինչև վտանգավորության աստիճան՝ սպառնալով ջրի տակ առնել առափնյա շրջանի թաղամասերը:
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ուժգին քամիների, ինչպես նաև բարձր ալիքների սպառնալիքի մասին:






































