Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը մտադիր է մասնակցել Արիզոնա նահանգի նահանգապետի ընտրություններին: Այս մասին Սիգալը հայտարարել է KNXV-TV-ին տված հարցազրույցում:
Սիգալը նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է զբաղվել ԱՄՆ սահմանների պաշտպանության և նոր աշխատատեղերի ստեղծման հարցերով: Նրա խոսքերով՝ ահաբեկչությունն իրենից խնդիր է ներկայացնում վատ պաշտպանված սահմանների պատճառով:
«Եթե ձեր սահմաններն անվտանգ չեն, ապա դուք պետություն չունեք»,- ասել է դերասանը:
Սիգալն ասել է, որ առաջիկայում չի առաջադրվի, քանի որ ավելի կարևոր գործեր ունի: Դերասանը հավելել է, որ ընտրություններին մասնակցելու հեռանկարները քննարկել է Արիզոնայի Մարիկոպա շրջանի շերիֆի՝ Ջո Արփայոյի հետ:











































