ԱՄՆ պատժամիջոցների պատճառով դոլարի փոխարժեքը Իրանի «սև շուկայում» հասել է 138.000 ռիալի:
Իրանական ռիալը «սև շուկայում» հասել է ռեկորդային ցածր մակարդակի ԱՄՆ դոլարի նկատմամբ, հաղորդում է Bonbast.com-ը: Սեպտեմբերի 4-ի դրությամբ դոլարի «սև փոխարժեքը» հասել է 138.000 ռիալի: Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքըը կազմում է 42,000 ռիալ՝ մեկ դոլարի դիմաց:
Ռիալի գնանկման արագացումը պայմանավորված է տնտեսական իրավիճակի վատթարացմամբ և ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներով, որոնք ուղղված են Իրանի նավթի և գազի արդյունաբերությանը, որոնք հայտարարվել են 2018 թվականի օգոստոսին և սկսվելու են նոյեմբերի 5-ին:
Տնտեսական իրավիճակի վատթարացումը Իրանում ուղեկցվում է զանգվածային բողոքներով և պաշտոնանկություններով: Վերջին ամիսներին ընթացքում աշխատանքից ազատվել են Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահը:








































