Sunday, 05 07 2026
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան

Վալերիյ Օսիպյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, wղջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց Եվրոպայի Խորհրդի հետ սերտ համագործակցության կապակցությամբ և նշեց, որ գործընկերությունը դրական արդյունքներ է արձանագրել հասարակական կարգի պահպանման, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում:

Մասնավորապես, աշխատանքի առաջավոր փորձի յուրացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ և այլն:
Նատալիա Վուտովան նշեց, որ Հայաստանի Հանրապետության հետ Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, իսկ ներկայումս գործընկերությունն ավելի դինամիկ է: Ինչ վերաբերում է ոստիկանության գործունեությանը, ապա ակնհայտ է ոստիկանության դերի փոփոխությունը կոռուպցիայի, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում:

Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանության որդեգրած քաղաքականության արդյունքներն արդեն իսկ արտահայտվում են ոստիկանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությամբ, իսկ ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունների դեմ պայքարին, ապա համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում արձանագրվել է այդպիսի շուրջ 400 դեպք, և աշխատանքն այդ ուղղությամբ ողջ ծավալով շարունակվում է:

Նատալիա Վուտովան հավաստիացրեց, որ Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը և աջակցությունը ոստիկանությանն իր քաղաքականության իրագործման ուղղությամբ կշարունակվի ու կխորանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում