LG-ն պատրաստվում է խոհանոցային տեխնիկան միավորել հայտնի LINE մեսենջերի հետ, գրում է 3dnews-ը:
Ընկերությունը գովազդել է HomeChat համակարգը, որի օգնությամբ օգտատերերը կարող են էլեկտրոնային նամակագրություն վարել խոհանոցային տեխնիկայի հետ: Օրինակ` եթե LINE-ի միջոցով ուղարկվի «Ես արձակուրդ եմ գնում» հաղորդագրությունը, սառնարանը կանցնի էներգիա խնայող ռեժիմի, ռոբոտ փոշեկուլն ավելի հազվադեպ մաքրություն կսկսի, իսկ լվացքի մեքենան աշխատանքի կանցնի միայն տանտիրոջ վերադառնալուց մեկ օր առաջ: Հրահանգը կատարելուց առաջ սարքավորումները օգտատիրոջ հեռախոսին գործողությունները հաստատել խնդրող հաղորդագրություն կուղարկեն:
Բացի այդ, օգտատերերը կկարողանան LINE-ի միջոցով սառնարանի էկրանին լուսանկար ուղարկել, միկրովառարանը ընթրիքի համար բաղադրատոմսեր կառաջարկի, իսկ լվացքի մեքենան կհայտնի այն մասին, թե որ մակարդակի վրա է լվացքը և երբ կավարտվի:
LINE-ը հասանելիէ բոլոր հայտնի բջջային հարթակների համար, այդ թվում` iOS-ի, Android-ի, BlackBerry-ի և Windows Phone-ի:









































