Wednesday, 15 07 2026
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

Մավրը արեց իր գործը, Մավրը հեռացավ. ՀՀԿ-ի ավարտված «առաքելությունը»

Երեկ ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին: Քաղաքապետի պաշտոնի հավակնորդների թիվը մեկով պակասել է. ՀԺԱՄ-ն ինքնաբացարկ է հայտնել՝ ընտրական հանձնաժողովից հետ վերցնելով իր փաստաթղթերը:

Իհարկե, այս կուսակցությունը հանրության լայն շերտերին հայտնի չէ, ու գրեթե հարյուր տոկոսով կանխատեսելի էր, որ ընտրություններին մասնակցելու դեպքում ոչ միայն անցողիկության շեմը հաղթահարելու շանս չուներ, այլև հավաքելու էր չնչին ձայներ: Նույնիսկ իր ակտիվ գործունեության պիկին՝ 2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ՀԺԱՄ-ը Երևանում ստացել էր ընդամենը 20000 ձայն, ինչն անցողիկության «ուղեգիր» չի ապահովում:

Սակայն սա չէ էականը, այլ այն, որ այս կուսակցությունը կամ նրա տանիքը ընթացիկ ընտրությունները դիտարկել են ոչ թե դրանց մասնակցելու և հաջողություն արձանագրելու, այլ դրանք, այսպես ասած, հարամելու դիտանկյունից: Բանն այն է, որ ժամանակին ԱԺՄ-ից պոկված այս խումբը 2003-ից ըստ էության դադարել է ինքնուրույն կուսակցություն լինել՝ դառնալով ՀՀԿ-ի կցորդը և հնարավորություն ստանալով Սերժ Սարգսյանի ցուցակով մեկ պատգամավոր անցկացնել խորհրդարան:

Անցած գումարման ԱԺ-ում կուսակցության նախագահ Վահրամ Մկրտչյանը ՀՀԿ խմբակցության անդամ էր, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցրեց կրթության փոխնախարարի պաշտոնը և այն պահպանեց մինչև հեղափոխության հաղթանակը: ՀԺԱՄ-ը Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխ, վերջերս քրեական մի պատմության մեջ հայտնված Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի անձնական օգտագործման կուսակցությունն է, ու այսքանով ամեն ինչ ասված է:

ՀԺԱՄ-ը Երևանի ընտրություններին մասնակցում էր՝ դրանց վրա, այսպես ասած, կոմպրոմատ հավաքելու նպատակով: Խնդիրը հարմար պահի ընտրությունները բոյկոտելն էր՝ դրանց քաղաքական գնահատական տալով ու լեգիտիմությունը կասկածի տակ դնելով: Դա հնարավոր էր անել ընտրական սուբյեկտի կարգավիճակով: Գրեթե վստահաբար ՀԺԱՄ-ը նախկին համակարգի կամ դրա մի հատվածի պատվիրակն էր ընտրական գործընթացում՝ պատեհ պահին դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնող հայտարություն անելու նպատակով, որը հետո անկասկած թմբկահարվելու է ՀՀԿ հայտնի դեմքերի կողմից:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, մեղմ ասած, անհաջող ելույթը հրաշալի «նվեր» դարձավ ՀԺԱՄ-ի կամ նրա հանրապետական հովանավորների համար: «Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել, որ այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման և ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության: Այդմ վստահ էինք, որ կարող ենք արժանապատիվ հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններին: Սակայն պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, և մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների «հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց: Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և «հակահեղափոխականների», «հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և ներկայացնում ենք ինքնաբացարկ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության տեքստում:

Երբեք քաղաքական տեքստերն անտեսել չի կարելի, եթե նույնիսկ դրանց հեղինակը աննշան ազդեցություն ունեցող քաղաքական ուժ է: Կոնկրետ պարագայում ՀԺԱՄ-ի «առաքելությունը» եղել է բացառապես ընտրությունները «փչացնելը» ու երեկվա հայտարարության հեղինակումը, որն, անկասկած, ՀՀԿ-ն տարբեր առիթներով ջանասիրությամբ օգտագործելու է սեպտեմբերի 23-ի ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար:

Նոր կառավարությունը չպետք է թույլ տա նման մանիպուլյացիա՝ ՀԺԱՄ-ից պահանջելով հրապարակայնացնել բոլոր այն դեպքերը, երբ իբր թե վարչական ճնշում է գործադրվել նրա թեկնածուների նկատմամբ: Ի վերջո, հասարակությունը պետք է իմանա՝ ՀԺԱՄ-ը ստո՞ւմ է, թե՞ հեղափոխությունը մեր կյանքում ոչինչ չի փոխել: Հին համակարգը պետք է զրկվի այս ընտրությունները ստվերելու հնարավորությունից, ըստ այդմ՝ պատկան մարմինները պարտավոր են գնալ երեկվա հայտարարության հետքերով՝ ՀԺԱՄ-ից պահանջելով կոնկրետ փաստեր:

Մյուս կողմից` «Իմ քայլը» և քաղաքապետի նրա թեկնածուն ավելի պատասխանատու քաղաքական վարքագիծ պետք է դրսևորեն՝ ռեստավրացիայի կողմնակիցներին «նվերներ» մատուցելու փոխարեն:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում