Անգլիայի հյուսիսում՝ Հարոգեյթ քաղաքի ոստիկանությունը ժամանել է ենթադրյալ «կացնահարման» վայր ու այնտեղ տեսել երեխաների՝ զոմբիի հագուստով, իսկ շուրջբոլորը արհեստական արյան լճակներ էին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հանցագործության» մասին իրավապահներին հայտնել է անհանգստացած տեղացիներից մեկը:
Դեպքի վայր ժամանած սպաները պարզել են, որ 4 անչափահաս պլանավորել են ֆիլմ նկարահանել զոմբիների մասին:








































