Առանց հուշման աշխարհի քարտեզը վերստեղծելը բավական բարդ խնդիր է եղել Միչիգանի համալսարանի ուսանողների համար:
Համացանցային օգտատերերից մեկը ստացված ինքնաշեն քարտեզների հիման վրա ստեղծել է կոլաժ, որը համեմատել է NASA-ի արբանյակների վերջին լուսանկարների հետ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, պարզվում է՝ քարտեզի վրայից անհետացել են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Մադագասկարը, Ինդոնեզիայի մեծ մասն ու շատ այլ երկրներ:
Միայն մի քանի մարդ է հիշել Անտարկտիդայի գոյության մասին: Կտրուկ կրճատվել են Ինդոնեզիայի, Ֆիլիպինների տարածքները, իսկ Ավստրալիայի, Ալյասկայի ու Ճապոնիայի տեսքը միայն հեռավոր կերպով է հիշեցրել իրական աշխարհագրական տեսքը:









































