Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հայտնել է , թե ինչ ակնկալիքներ ունի Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռոմա»-ի դեմ հանդիպումից: Հիշեցնենք` հանդիպումը կկայանա Թուրինում` հունվարի 5-ին:
«Մենք պետք է անենք ամեն հնարավորը` հաղթանակի հասնելու համար: Ռուդի Գարսիայի թիմը մեր ակումբի ամենակայուն և վտանգավոր մրցակիցներից մեկն է:
Նրանք ջանք չեն խնայի` մեզ համար բարդություններ ստեղծելու համար: Բայց մենք առաջատար ենք: «Յուվենթուս»-ը ցանկանում է երրորդ անգամ տիտղոս նվաճել»,- Բոնուչիի խոսեքրը մեջբերում է Football Italia-ն:
Հավելենք, որ ներկայումս Անտոնիո Կոնտեի սաները 5 միավորով գերազանցում են Ռուդի Գարսիայի թիմին:










































