Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին. Հայաստանը՝ ստագնացիայի մեջ

Սեպտեմբերի 1-11-ը Վրաստանում տեղի կունենան Agile Spirit 2018 զորավարժությունները, որոնց առնվազն 10 երկրի զինծառայողների մասնակցություն է ենթադրվում։ «Բացի Վրաստանից և ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Չեխիայից, Էստոնիայից»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության տեքստում։

Զորավարժությունները կազմակերպվել են ԱՄՆ ծովային հետևակի եվրոպական հրամանատարության հետ միասին և տեղի կունենան Արևմտյան Վրաստանի Սենակի ռազմաբազայում։ Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողությունների պատրաստականությունն է կամ ճգնաժամերին արձագանքը, ինչպես նաև հրամանատարական օղակի բարելավումը։

Անցած տարի Վրաստանում դարձյալ անցկացվել է նման զորավարժություն, ու այն Հայաստանում բուռն քննարկումների տեղիք է տվել։ Բանն այն է, որ Հայաստանը նախապես դրանց մասնակցելու հայտ էր ներկայացրել, որը վերջին պահին չեղարկվեց՝ պնդումների տեղիք տալով, որ Երևանի դիրքորոշման վրա ազդեցություն է ունեցել Մոսկվայի ճնշումը։ Շատերը կարծիք էին հայտնում, որ Սերժ Սարգսյանը չի ուզեցել հարուցել Մոսկվայի լրացուցիչ զայրույթը, մանավանդ, որ նոյեմբերին Եվրամիության հետ նախատեսվում էր համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը կենսական նշանակություն ուներ Հայաստանի համար։

Այս անգամ Հայաստանն ի սկզբանե որոշում է կայացրել չմասնակցել Agile Spirit 2018 զորավարժություններին։ Իհարկե, առանձին վերցրած մեկ զորավարժությանը մասնակցել-չմասնակցելու հանգամանքը, մեծ հաշվով, չի կարող էական ազդեցություն ունենալ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, մյուս կողմից՝ տարակուսելի է, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է նման ձևաչափային մասնակցությունից՝ կասկածի տակ դնելով Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորության մասին պնդումները։

Խնդիրը կոնկրետ զորավարժությունը չէ, ինչն, անշուշտ, գործնականում կնպաստեր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև հերթական հարթակը կհանդիսանար հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար։ Շատ ավելի էական է այն հանգամանքը, որ ռուսական ճնշումը Երևանի վրա մեծանում է ու կարծես թե ունենում է իր առաջին առարկայական դրսևորումները՝ ինչքան էլ իշխանությունները խնամքով փորձեն քողարկել այդ փաստը։ Տեղի ունեցող իրադարձությունները վկայում են հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին, որից ակնհայտորեն փորձում է օգտվել Մոսկվան՝ Հայաստանին որոշակի խաղի կանոններ թելադրելու նպատակով։

Մոտ կես ամիս առաջ Վրաստանում անցկացվեցին ՆԱՏՕ-ի այլ զորավարժություններ, որին մասնակցեց Հայաստանի չորսհոգանոց պատվիրակություն։ Դա հարուցեց Մոսկվայի փորձագիտական ու կիսապաշտոնական շրջանակների բուռն հակազդեցությունը, ու կարող ենք ենթադրել, որ ռուսական ուղերձները հասան իրենց նպատակին։ Հայաստանը ոչ միայն չի մասնակցում Agile Spirit 2018 զորավարժություններին, այլև հարակից տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են Մոսկվայի թեկուզև լատենտ ճնշումների մասին։ Օրինակ՝ աշխատանքից ազատվում է վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ով արևմտամետ գործչի համարում ունի։ Մամուլը բաց տեքստով գրում է, թե դա մոսկովյան կոպիտ միջամտության հետևանք է եղել, ինչին չի հետևում Հայաստանի կառավարության որևէ արձագանք։ Այս ամենը տեղի է ունենում ավելի գլոբալ իրադարձությունների համատեքստում։

Մարտի 1-ի գործի վերաբացումը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու Յուրի Խաչատուրովին մեղադրանքի հարուցումը պատճառ հանդիսացան, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես գա աննախադեպ կոշտ հայտարարությամբ, ինչն անսովոր էր նույնիսկ մեր հասարակության համար, որը երկու տասնամյակ ապրում է ռուսական վասալության ռեժիմում։ Ինչքան էլ իշխանությունը տպավորություն ստեղծի, թե Լավրովի հայտարարության հետևանքները հաղթահարված են, փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, իսկ Խաչատուրովը գտնվում է Մոսկվայում՝ առայժմ կատարելով իր պարտականությունները, թեև պարզ չէ, թե սեփական երկրում ծանր հանցագործության մեջ մեղադրվող գեներալն այժմ ո՞ւմ է ներկայացնում Մոսկվայում։

Այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան Հայաստանի իշխանություններից գին է պահանջում՝ Խաչատուրովին փոխելուց հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին թողնելու դիմաց։ Անցած տարի նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվեց գին վճարել, երբ ՀԱՊԿ-ում ձգձգվում էր Հայաստանի ներկայացուցչի նշանակումը։ Կարծում ենք՝ լեգիտիմության մեծ պաշար ունեցող ներկա իշխանություններն առավել ևս չպետք է տրվեն Մոսկվայի ճնշումներին կամ իրենց արտաքին քաղաքականությունը հարմարեցնեն Կրեմլի օրակարգին։ Մեծ հաշվով՝ գրեթե ակնհայտ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար կորսված է, ու նման փոքր ժեստերով իրավիճակը փրկել հնարավոր չէ։ Օրինակ՝ REGNUM-ի խմբագիր Մոդեստ Կոլերովը «Առաջին լրատվականի»-ին տված հարցազրույցում բաց տեքստով ակնարկում էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում ստատուս քվոն պահպանելու համար չափազանց մեծ գին պետք է վճարի Մոսկվային։

Հայկական հեղափոխության նվաճումներից մեկը եղել է հայ-ռուսական վասալային հարաբերությունների չեղարկումը, ինչին վերադարձն առնվազն կարող է ստվերել Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների քաղաքական նշանակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում