Tuesday, 14 05 2024
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանը հայ հասարակությանն ասելիք չունի, նա գործով է ապացուցել իր բացասական կերպարը․ քննարկում «Առաջինում»

Փոխե՞լ խորհրդարանի ընտրության ժամանակացույցը, թե՞ ոչ: Առա՞ջ բերել ընտրությունը, թե՞ ձեռք չտալ նախնական մտադրությանը, ըստ որի՝ ծրագրվում է խորհրդարանի արտահերթ ընտրությունն անցկացնել 2019-ի գարնանը: Այդ հարցադրումները բավական հրատապ դարձան և հաճախակի սկսեցին հնչել այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը և ազատ արձակեց նրան, ինչը դարձավ հակահեղափոխական մոբիլիզացիայի մասին աշխույժ դատողությունների առիթ: Դրանց շրջանակում էլ սկսեցին կարծիքներ հնչել, որ նոր իշխանությունը պետք է արտահերթ ընտրությունն անցկացնի հնարավորինս շուտ, քանի դեռ հակահեղափոխությունը չի հավաքել մեծ թափ, որովհետև 2019-ի գարնանը արդեն կարող է ուշ լինել: Ռացիոնա՞լ մտահոգություններ են այդ ամենը, թե՞ որոշակի իռացիոնալ խուճապ, կամ, գուցե, այսպես ասած պլանավորվող խուճապ, որովհետև ամենևին չպետք է բացառել, որ այդօրինակ մտքերը կրում են ոչ միայն հեղափոխության հետագա հաջողությամբ ու ամրությամբ մտահոգ քաղաքացիական ու քաղաքական շերտեր, այլ նաև խմբեր, որոնց համար առաջնայինը հանրության շրջանում թերահավատություն, խուճապ, որոշակի իրարանցում առաջացնելն է:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը և փաստաբան Հովիկ Արսենյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը վերջին շրջանում այսօր արդեն երկրորդ հարցազրույցն է տվել НТВ հեռուստաընկերությանը՝ Է. Վարդանյանը նշեց. «НТВ-ն ամենառեակցիոն և հակաարևմտյան քարոզչական ծրագրով աշխատող հեռուստաալիքն է և համընկնում է Ռ. Քոչարյանի աշխարհընկալումներին և քաղաքական գծին: Սա մտածված քաղաքականություն է. գործում է որոշակի շտաբ, որը կապված է Ռ. Քոչարյանի հետ, դա պրոցես է բայց շատ արհեստականորեն է արվում այդ ամենը, կա՛մ ֆեյքերի, կա՛մ հեղինակություն չունեցող մարդկանց, կա՛մ էլ ցածր մակարդակի լրատվամիջոցների միջոցով է քարոզչություն իրականացվում»:
Քաղաքագետի կարծիքով՝ օգոստոսի 17-ից հետո որոշակի թարմություն է մտցվել քաղաքական դաշտ, նոր գաղափարներ են առաջարկվել և դրանց շուրջ բանավեճ է սկսվել. «Նաև որոշակի գաղափարներին հարվածելու մշակույթ է ձևավորվում նախկին իշխանավորների շրջանում»:

Արթուր Սաքունցի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում իրավական համակարգը եղել է քաղաքականացված, և Քոչարյանը փորձ է անում իրենց կողմից փչացած իրավական համակարգը օգտագործել քաղաքական նպատակներով, որպեսզի պատասխանատվությունից խուսափի: «Իրենց փրկությունը իրավական համակարգի քաղաքականացվածությունն է, որովհետև դրանից դուրս, ինչպես ասում են՝ թագավորը մերկ է: Իրենց գաղափարական մերկությունը, գործելակերպի էությունը փորձում են քաղաքական շղարշով ծածկել»,- նշեց իրավապաշտպանը: Նրա դիտարկմամբ՝ արդեն լյուստրացիա է գնում, շատերը կորցնելու բան ունեն. մեծ հարստություն ունեն կորցնելու:

Հովիկ Արսենյանի դիտարկմամբ՝ Քոչարյանը հայ հասարակությանն ասելիք չունի. «Նա գործով է ապացուցել իր բացասական կերպար լինելը: Ըստ էության՝ Քոչարյանը ոճրագործություն է կատարել իր ժողովրդի նկատմամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում