Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալ չի նվաճել Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությունում:
Հայաստանի 3 ներկայացուցիչները մեդալի համար պայքարում պարտություն կրեցին՝ բավարարվելով 5-8-րդ տեղերով:
Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ: