Friday, 26 04 2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

Վիճելի ծովային հանքավայրերի հարցում Իրանի ու Ադրբեջանի միջև կարող է զինված հակամարտություն ծագել. փորձագետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հարվարդի համալսարանի՝ Ռուսաստանի ու Եվրասիայի hետազոտությունների փորձագետ Դմիտրի Պրիմուս Գորենբուրգն անդրադարձել է Ադրբեջանի էներգետիկ խնդիրներին.

«Ադրբեջանի համար լավագույն տարբերակն էներգետիկ ոլորտում բազմաթիվ տարբերակների առկայությունն է։ Եթե ադրբեջանական գազի առաքման միակ երթուղին հանդիսանար Ռուսաստանը, ապա Ադրբեջանը կբախվեր այն նույն խնդրին, ինչ Թուրքմենստանը 2009 թվականին։ Այն ժամանակ խողովակաշարի պայթյունի և դրանից ծնունդ առած վեճերի պատճառով բնական գազի առաքումները դադարեցվեցին 9 ամսով։

Ադրբեջանը երկար ժամանակ իրականացրել է իր էներգակիրների արտահանման դիվերսիֆիկացում։ Ադրբեջանական նավթն առաքվում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ), «Բաքու-Սուփսա» և «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղներով, իսկ գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարով ուղարկվում է Թուրքիա, ինչպես նաև այլ խողովակաշարերով դեպի ռուսական Մոզդոկ ու իրանական Աստարա քաղաքներ։

Ինչ վերաբերում է Nabucco-ին, այն թեև ֆինանսական տեսանկյունից ռեալ է, սակայն առանց Ադրբեջանի մասնակցության հեռանկար չունի։ Բայց եթե անգամ Ադրբեջանը միանա դրան, ապա նույնը պետք է անեն մյուս հիմնական մատակարար երկրները՝ Թուրքմենստան, Իրաք և Իրան։ Ես չեմ հավատում, որ մոտակա տարիներին կսկսվի խողովակաշարի կառուցումը։

Բացի այդ, Ադրբեջանը ծովային հանքավայրերի պատկանելության հետ կապված խնդիրներ ունի Թուրքմենստանի ու Իրանի հետ։ Կասպիցում սահմանագծման բացակայությունը կարող է հետագայում խանգարել անդրկասպյան խողովակաշարի կառուցմանը, որը թուրքմենական գազը պետք է հասցնի Nabucco-ին։

Իմ կարծիքով, Թուրքմենստանի հետ Ադրբեջանի վեճը կարող է շատ ավելի շուտ լուծվել, քան դա Իրանի պարագայում է, ինչն ավելի բարդ է և լուծում չի ստանա մոտ ապագայում։ Եթե Իրանը ձեռնամուխ լինի վիճելի հանքավայրերի հետախուզմանը, ապա Իրանի ու Ադրբեջանի միջև կարող է անգամ զինված հակամարտություն առաջանալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում