Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Ռուսալ Արմենալ»-ում մասսայական կրճատումներ են․ ամերիկյան պատժամիջոցների ուղիղ ազդեցությունը Հայաստանի վրա

Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա անխուսափելի է։ Այս տարվա փետրվարին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը, ի վերջո, հրապարակեց ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու նախագահ Պուտինի մերձավոր օլիգարխների ցանկը, որոնք հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ։

«Կրեմլյան զեկույց» կոչվող փաստաթղթում, ընդհանուր առմամբ, 210 անուն կա, այդ թվում՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարները՝ Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Յուրի Կովալչուկը, Ելենա Բատուրինան և ուրիշներ, որոնք, ըստ զեկույցի, իրենց կարողությունը վաստակել են նախագահ Պուտինի հետ կապերի միջոցով:

Հայաստանում գործող «Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերության, որը ստեղծվել է 2000 թվականին «Քանաքեռի ալյումինի գործարանի» հիմքի վրա, 100%-ոց սեփականատերը «Ռուսալ» կորպորացիան է։ Դրա ամենախոշոր բաժնետերը En+ հոլդինգն է, որում ամենախոշոր բաժնետերը Օլեգ Դերիպասկան է։ Մայիսի վերջին Դերիպասկան դուրս էր եկել «Ռուսալ»-ի տնօրենների խորհրդից, որից հետո ընկերությունում նրա բաժինը 50%-ից պակաս է։

«Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունն է Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որի արտադրանքը ԱՄՆ է արտահանվում։ Հայաստանից ԱՄՆ արտահանման 70%-ը կազմում է «Ռուսալ Արմենալ» գործարանի արտադրած ալյումինե նրբաթիթեղը։ 2017 թվականին նրբաթիթեղի արտահանումը Միացյալ Նահանգներ կազմել է մոտ 47․2 միլիոն դոլար։

Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, սեպտեմբերի 1-ից «Ռուսալ Արմենալ»-ում սկսվելու են մասսայական կրճատումներ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ գործարանի ղեկավարությունը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով արտահանման ծավալները նվազել են, եկամուտները պակասել։ Գործարանի աշխատակիցները տագնապած են․ սեպտեմբերից նրանցից շատերը մնալու են անգործ։ Մեզ հետ զրույցում աշխատակիցները նշեցին, որ այս տարի ԱՄՆ արտահանումների ծավալը զգալիորեն նվազել է։

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն ասաց՝ ամերիկյան պատժամիջոցները արդարացիորեն կիրառվում են կոռումպացված երկրի կոռումպացված տնտեսության վրա։ Նրա խոսքերով՝ Հայաստանի նախկին իշխանությունները չպետք է հետևողականորեն ձերբազատվեին ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներից՝ դրանք դարձնելով Ռուսաստանի սեփականություն կամ ՌԴ տնտեսությունը սպասարկող կազմակերպություններ։

«Պետք չէր իրենց ոչ օրինական իշխանությունը պահպանելու համար հրաժարվեին ռազմավարական նշանակության օբյեկտներից, գույք պարտքի դիմաց անեին, կարծում եմ՝ դրանցից մեկը նաև «Ռուսալ»-ն էր։ Այսինքն՝ այն գործարանները, արտադրությունները, որոնք մենք կարող էինք զարգացնել ինքնուրույն, կարող էինք աշխատատեղ ստեղծել, որպեսզի ժողովուրդը չարտագաղթեր, պարզապես տվեցինք Ռուսաստանին՝ որպես քաղաքական պարտք։ Հետևաբար, Ռուսաստանը, հայտնվելով ամերիկյան արդարացի պատժամիջոցների տակ, այդ ազդեցությունն ուղղակիորեն պետք է անդրադառնար Հայաստանի վրա։ Դա անխուսափելի էր։ Նախկին իշխանության կառավարող մարմինները պետք է դա հասկանային՝ հանձնելով մեր գործարանները Ռուսաստանի իշխանությանը»,- մանրամասնեց տնտեսագետը, ապա ավելացրեց՝ դրանով մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, տնտեսական ու, հետևաբար, սոցիալական անվտանգությունը։

Ի՞նչ պետք է անել, այս հարցին տնտեսագետը պատասխանում է՝ նոր իշխանությունները ռազմավարական ծրագրերը մշակելիս պետք է օրենքով, միջազգային պրակտիկայով փորձեն անել քայլեր, որպեսզի ազգայնացնի այդ գործարանները, որոնք քաղաքական ճնշմամբ կամ պատվերի միջոցով տրվել են Ռուսաստանին։ Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ այս քայլերը (կրճատումներն ընկերությունում-խմբ․) Ռուսաստանի կողմից իրականացվող սաբոտաժային քայլեր են, որոնք հարիր են հակահեղափոխությանը։

«Ռուսաստանը փորձում է հեղափոխության ձեռքբերումները ճնշել սաբոտաժային այս մեթոդներով։ Նշեմ, որ պետք է քայլեր ձեռնարկել այդ գործարանները ազգայնացնելու, նորովի արտադրություն հիմնելու համար։ Դրա համար իշխանությունը պետք է ունենա ռազմավարական փոխշաղկապված տնտեսական զարգացման ծրագիր, այլապես՝ այդ կետային քայլերը ոչ մի արդյունք չեն ունենա։ Ողջ աշխարհում պայքարում են կոռուպցիայի դեմ, ֆինանսական ստվերային հոսքերի դեմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր նման ձևով են աշխատում, պետք է պատժվեն, այդպիսինն է աշխարհակարգը։ Եվ հետևապես, եթե այդ մարդիկ պատժվում են, պետք է պատժվեն նաև նրանց սատարողները, տվյալ դեպքում մեր նախկին իշխանությունները»,- ընդգծեց տնտեսագետ Արիստակեսյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ այս պահին տնտեսական բլոկը շատ թույլ է, այդ ուղղությամբ աշխատանքը շատ վատ է, չկան ծրագրեր, այն ծրագրերը, որոնք առաջարկում են իրենք, անուշադրության են մատնվում։ «Թիմը չի երևում, որն աշխատում է։ Ցանկությունը կա, բայց քայլեր չենք տեսնում։ Ես դրա համար կոչ եմ անում վարչապետին, որ մասնագիտական հանրության կողմից իրենց մեկնած օգնության ձեռքը ընդունեն և լսեն այն խորհուրդները, որոնք պետք են երկրի տնտեսական զարգացում անվտանգությունն ապահովելու համար»,- ամփոփեց Մովսես Արիստակեսյանը։

Նշենք, որ «Ռուսալ» ընկերության արտադրանքը, որի կազմի մեջ է մտնում «Ռուսալ Արմենալ»-ը, ներկայացված է ավելի քան 70 երկրներում` կազմելով աշխարհի ալյումինի արտադրանքի արտադրության կառուցվածքի շուրջ 10%-ը: Ընկերությունը ստեղծումից ի վեր արդեն իսկ կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ, այդ թվում՝ գերմանական «Achenbach Buschutten» ֆիրմայի կողմից տեղադրված վառարաններում ջերմամշակման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում