Համացանցում հրապարակվել է Ջենովայում կամրջի փլուզման տեսագրությունը, որը քաղաքային տեսախցիկներից է վերցվել։ Ժապավենը հրապարակվել է La Repubblica պարբերականի YouTube-յան ալիքում։
Ջենովայում 200 մետր երկարությամբ ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի մի մասը փլուզվել է օգոստոսի 14-ին։ Պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով 43 մարդ է զոհվել։ Փրկարարները նախազգուշացրել են, որ առանց ամրացման մնացած կամրջի մի մասը կարող է բնակելի տների վրա փլուզվել։
Փլուզման պատճառը հայտնի չէ։









































