ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե ինչու է հետաձգել նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում կայանալիք ռազմական շքերթը։
«Նրանց (Վաշինգտոնի իշխանություններին) ուղղված հարցին ի պատասխան՝ հանդիսավոր ռազմական շքերթ անցկացնելու մասին, նրանք այնքան անհավանական բարձր գին սահմանեցին, որ ես չեղարկեցի այն»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում՝ տեղի իշխանություններին «անսպասելիորեն եկամուտ ստանալու» մեջ մեղադրելով։
Թրամփի կարծիքով՝ քաղաքային իշխանությունները բարձրացրել են շքերթի արժեքը։ Ի պատասխան նախագահի՝ քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ շքերթը գանձարանին համար 21․6 մլն դոլար կարժենար, ինչը 4 անգամ փոքր է այն գումարից, որը նշում էին ԶԼՄ-ները։










































