ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «տխուր» է անվանել իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի գործի դատավարությունը։
«Նա ինձ համար շատ կարճ է աշխատել, բայց գիտեք, նա շատ լավ մարդ է։ Այն, ինչ նրանք արեցին Մանաֆորթի հետ, շատ տխուր է»,– ասել է Թրամփը։

Ընդ որում, նա հրաժարվել է մեկնաբանել իր նախընտրական շտաբի նախկին ղեկավարի հնարավոր արդարացումը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ատենակալների խորհուրդը սկսելու է Մանաֆորթի գործի դատավճռի քննարկումը։
2017 թվականի աշնանը Մանաֆորթին մեղադրանք էր առաջադրվել 12 կետերով։ Մասնավորապես, նրան կասկածում են 2010-2014 թվականներին 16 միլիոն դոլարի չափով հարկերը չվճարելու մեջ։












































