Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Քոչարյանը Մոսկվայի համար լավ օրինակ է, Մոսկվան ամեն ինչ կանի, որ նա պատասխանատվության չենթարկվի. Պորտնիկով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը։

-Պարոն Պորտնիկով, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը։ 2008 թ-ի Մարտի մեկի բացահայտմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը՝ երկրորդ նախագահ Քոչարյանին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը արժանացան Մոսկվայի դժգոհությանը։ Առաջիկայում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Մոսկվայի հետագա քայլերը կախված են նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը՝ ինչպես այն մարդկանց հետ կապված, որոնց արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել՝ նկատի ունեմ ՀՀ երկրորդ նախագահ պարոն Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պարոն Խատաչուրովին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր կարող են քրեական հետապնդման ենթարկվել և ովքեր վերջին տաս տարիների ընթացքում բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Առաջին հերթին ես նկատի ունեմ ՀՀ երրորդ նախագահ պարոն Սարգսյանին և նրա մերձավոր շրջապատին։ Կարևորն այստեղ ՀՀ նոր իշխանությունների վերաբերմունքն է նախագահի անձեռնմխելիության կարգավիճակի հետ կապված։ Ես տեսել են իմ ռուսաստանյան գործընկերների մեկնաբանությունները, ովքեր ասում են, որ Մոսկվային առավելապես հետաքրքրում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը և ոչ թե նախկին նախագահ Քոչարյանի։ Բայց ես համաձայն չեմ, Կրեմլի համար շատ կարևոր է պնդել այն կարծիքը, որ մարդիկ, ովքեր բարձր պետական պաշտոններ են զբաղեցրել հետխորհրդային տարածքում, դատվելու ենթակա չեն, և նախագահին կալանավորելը ամենալավ օրինակը չէ ռուսաստանյան ղեկավարության համար, և մենք տեսանք, որ հենց այդ առիթով հրապարակավ դժգոհություն հնչեց։ Մենք տեսնում ենք նաև, որ այդ դժգոհությունից հետո պարոն Քոչարյանն ազատվեց կալանքից։

Հիմա մենք պետք է հետևնեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։Եթե տեսնենք, որ պարոն Խաչատուրովի և պարոն Քոչարյանի գործերը գնալով մարում են և ոչ մի տեղ չեն տանում՝ դա մի վիճակ է։ Եթե նրանց մասով վճիռ լինի՝ դա արդեն բոլորովին այլ վիճակ կստեղծի։

-Շատ է խոսվում այն մասին, որ սա կարող է Քոչարյանի՝ մեծ խաղ, մեծ քաղաքականություն վերադարձի մեկնարկը լինել։ Կարծում եք՝ Մոսկվան կաջակցի՞ նրան իր քաղաքական ամբիցիաներում։ Նա կարո՞ղ է առաջիկայում ակնկալել Մոսկվայի կամ այնտեղի առանձին դեմքերի աջակցությունը։

Ես կարծում եմ, որ այս դեպքում խոսքը կարող է գնալ ոչ այնքան քաղաքական ամբիցիաների աջակցության մասին, որքան աջակցություն պատասխանատվություն չկրելու այն գործողությունների համար, որոնք կապված են ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հետ։ Ռուսական կողմի համար շատ կարևոր է, որ այն գործողությունները, որոնք կապված են ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու հետ՝ ընկալվեն որպես միակ հնարավոր տարբերակ, այդ պատճառով էլ Ռուսաստանում մշտապես կարծել են, որ պարոն Քոչարյանը շատ խելամիտ գտնվեց, երբ տաս տարի առաջ նման կերպ ապահովեց իշխանության հանձնման օպերացիան, իսկ Ուկրաինայի երկրորդ նախագահ պարոն Կուչման խելամիտ չգտնվեց, երբ 2004 թվականին չցրեց ցույցը Կիևում և իր հետևորդ Վիկտոր Յանուկովիչին հնարավորություն չտվեց զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Քոչարյանը դրական օրինակ է Մոսկվայի համար, իսկ Կուչման՝ բացասական ու սխալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ուժային ճանապարհով ցույց ցրելը միակ հնարավոր ու ճիշտ տարբերակն է, այդ պատճառով էլ Մոսկվայում են անում հնարավոր ամեն բան, որ Քոչարյանը պատասխանատվություն չկրի տաս տարի առաջ տեղի ունեցածի համար։ Ռուսաստանի դիրքորոշումն այդպիսին է։

-Դուք Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն նկատո՞ւմ եք։ Վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ հայ-ռուսական համաձայնագրերում, նաև 102-րդ ռազմաբազայի պայմանագրում կարող են լինել փոփոխություններ։ Սա նոր հռետորաբանություն ու նոր մոտեցում կարո՞ղ ենք համարել հայ-ռուսական հարաբերություններում։

Առայժմ ես միայն հայտարարություններ եմ տեսնում, բայց ռեալ գործողություններ չկան։ Եվ ամենակարևորը՝ ես չեմ պատկերացնում, թե որը պետք է լինի այդ իրավիճակի ելքը։ Պատկերացնել, որ Հայաստանի նոր ղեկավաությունն իսկապես կորոշի, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը հակասում է Հայաստանի ազգային շահերին և հարկավոր է փոխել դրանց ֆորմատը, և պետք է հրաժարվել տարածաշրջանում նրա ազդեցությունից… ես, ի միջի այլոց, կհամաձայնեմ այդ մոտեցման հետ և ես այն սխալ չեմ համարում, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ եթե ասում ենք Ա, պետք է նաև ասենք Բ՝ ինչպես է հնարավոր առանց ռուսական ազդեցության մնալ խաղաղ հունի մեջ՝ ղարաբաղյան հարցում։ Երկրորդ հարցը՝ պատրա՞ստ է Հայաստանը համաձայնել Ադրբեջանի հետ պատերազմի հետևանքներին, եթե Ռուսաստանը այդ պատերազմում աջակցի Ադրբեջանին կամ չեզոքություն դրսևորի։ Ես չեմ պատասխանում այդ հարցին, բայց ուզում եմ, որ այդ հարցը տրվի։ Երրորդ՝ հասկանո՞ւմ են Հայաստանում, որ եթե տեղի ունենա Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն դեպի Արևմուտք, ապա ցանկացած դեպքում այդ փոփոխության ամենակարևոր հարցը կլինի ղարաբաղյան հարցի լուծում, և որ այդ որոշումը Հայաստանից կպահանջի ցավոտ կոմպրոմիսներ, հայերի մեծամասնությունն այժմ դա չի պատկերացնում։ Եվ հիմա հարց է առաջանում՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են այդպիսի կոմպրոմիսների և արդյոք հասկանում են, որ այդպիսի կոմպրոմիսներին իրենց պատրաստ լինելը հնարավորություն կարող է տալ իշխանության վերադառնալու պրոռուսական ղեկավարությանը, որը կասի՝ մեզ ուզում էին ստիպել հանձնել Ղարաբաղը, և միայն Ռուսաստանի հետ մենք կարող ենք պահպանել Ղարաբաղը։ Քանի դեռ ոչ թե Հայաստանի իշխանության, այլ հասարակության ներսում չեն հասկանում, որ առանց ղարաբաղյան հարցի լուծման, Հայաստանը կմնա Ռուսաստանի սատելիտը ու երբեք չի կարող դառնալ իրական անկախ պետություն, խոսել ռուսական ազդեցության ռեալ փոփոխության մասին պետք չէ։ Հայաստանը միայն իր ցանկությամբ չի կարող ազատվել Ռուսաստանի ազդեցությունից, որպեսզի Հայաստանը դառնա սուվերեն, զարգանա, պետությունը ու ժողովուրդը պետք է գտնեն ղարաբաղյան հարցի լուծման վեկտորը, առանց ղարաբաղյան հարցի լուծման Հայաստանը դատապարտված է։ Դա այնպիսի իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Այդ իմաստով Հայաստանի խնդիրները տարբերվում են հարևան Վրաստանի խնդիրներից, ու նաև Ուկրաինայի խնդիրներից։ Վրաստանի դեպքում՝ իրենց տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից, այլ ոչ թե Վրաստանը պահում է տարածքներ, որը մեկ այլ պետություն իրենն է համարում։ Պետությունը, որը պահում է տարածքներ, որոնք այլ պետությունների կողմից չեն ճանաչվում, դժվար է զարգանում․ այդ պետությունը պետք է սովորի ապրել մշտական ճգնաժամի մեջ և ունենա մշտական դաշնակիցներ։ Ես կբերեի ոչ թե Վրաստանի, այլ Իսրայելի օրինակը, որը պահում է Պաղեստինի տարածքները, և հասկանալի է, որ նա պետք է ԱՄՆ-ին մշտական դաշնակից համարի, և որ առանց նրա շատ լուրջ տարածաշրջանային ճգնաժամ է հասունանում, որը մենք տեսանք նախագահ Բարաք Օբամայի օրոք։ Իսկ Հայաստանը ղարաբաղյան հարցում այլ տարածաշրջանային գործընկեր ունի՝ Ռուսաստանը։

 -Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի՝ Ռուսաստանից պոկվելու ցանկացած դեպքում կարող է առաջացնել Մոսկվայի զայրույթը և նաև հենց նրա կողմից պատերազմ հրահրվի։

Մոսկվան կարող է պատերազմ հրահրել Ղարաբաղում, կարող է և պատերազմ չհրահրել, բայց քաշվել մի կողմ այդ գործընթացից։ Բայց դժվար է պատկերացնել, որ Մոսկվան ինչ-որ բանից ընդհանրապես կարող է հետ քաշվել։ Պատկերացնենք Մոսկվան չկա, չեզոքություն է ցույց տալիս այն դեպքում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սկսում, ո՞ւմ հետ պետք է այդ դեպքում համագործակցի Հայաստանը, ո՞ւմ աջակցության վրա է հույսը դնելու, Իրանի՞։ Շատ մեծ հարց է՝ արդյոք Իրանը պատրաստ է լինելու այդ հարցում ուժային ներգրավվածություն ունենալ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Արևմուտքի՞ վրա, բայց Արևմուտքը պահանջելու է լուծման գնալ, հենց այնպես չի աջակցելու։ Երկու կողմից էլ փորձելու է փոխզիջում ստանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում